«Չելսիի» ձախ պաշտպան Էշլի Քոուլը կատակել է` ասելով, որ իրեն պետք է իսպանական անձնագիր ՖԻՖԱ-ի տարվա խորհրդանշական հավաքականում ընդգրկվելու համար:
Երեկ գիշեր Ցյուրիխում ՖԻՖԱ-ն հերթական անգամ «Ոսկե գնդակը» շնորհեց Լիոնել Մեսսին, ինչպես նաև ներկայացրեց 2012 թվականի աշխարհի խորհրդանշական հավաքականի կազմը (FIFPro World XI):
Տարօրինակ է, բայց այդ հավաքականում հայտնվել էին բացառապես «Բարսելոնայի» և «Ռեալ Մադրիդի» ֆուտբոլիստները և «Ատլետիկոյի» ռմբարկու Ռադամել Ֆալկաոն:
Իսկ Քոուլը, որն այս տարի Անգլիայի ազգային հավաքականի հետ հասավ Եվրո-2012-ի քառորդ եզրափակիչ, «Չելսիի» հետ նվաճեց Անգլիայի գավաթը և Չեմպիոնների Լիգան, չի հայտնվել 2012-ի խորհրդանշական հավաքականում: Նրա փոխարեն ձախ պաշտպանի դիրքում «Ռեալի» բրազիլացի խացաղող Մարսելոն է:
Քոուլի կարծիքով տարօրինակ ընտրություն է կատարել ՖԻՖԱ-ն:
-Ողբերգություն չկա: Այսպիսի բաներ պատահում են: Իսպանական անձնագիր եմ ուզում,- պատասխանել է Քոուլը թվիթերում: