«Չելսիի» գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն բացատրել է, թե ինչով է իր ներկայիս նախագիծը տարբերվում «Տոտտենհեմում» ընտրած ուղղուց։
Չնայած գավաթների բացակայությանը, Պոչետինոն հսկայական հաջողությունների հասավ «Տոտտենհեմում», որի գագաթնակետն էր «խթանների» մասնակցությունը Չեմպիոնների լիգայի եզրափակչին 2019 թվականին:
Ըստ Պոչետինոյի՝ «Տոտտենհեմում» նա ինքն էր հավաքել թիմը և զրոյից մշակել ռազմավարություն, մինչդեռ «Չելսին» նրան հրավիրել է մշակել ուրիշների կողմից հորինված և սկսած նախագիծը: Այնուամենայնիվ, Մաուրիսիոն կարծում է, որ «կապույտները» հաջողակ կլինեն:
«Տոտտենհեմում այլ էր, քանի որ մենք այնտեղ փոխակերպումներ ունեցանք: Մենք թիմ կազմեցինք՝ աշխատելով ակումբի հետ, վեց ամսից մինչև մեկ տարի ծախսեցինք փոփոխություններ կատարելով և ապագայի ռազմավարություն ծրագրելով»:
«Չելսիում» արդեն ծրագիր կար: Մենք եկել ենք այստեղ մշակելու նախագիծ, որն արդեն սկսվել էր, և հիմա ես ծրագրի մի մասն եմ: Ինչպես «Տոտտենհեմում», ես այստեղ նույնպես պատասխանատվություն ունեմ, բայց այստեղ մի փոքր այլ է»:
«Ես հավատում եմ, իսկապես հավատում եմ «Չելսիի» ծրագրին: Կարծում եմ, որ մենք լավ հավասարակշռություն ունենք, բայց խնդիրն այն է, որ դա դեռ չի երևում: Մենք ունենք շատ հիանալի խաղացողներ, ովքեր կարող են յուրաքանչյուր պահի ինչ֊որ բան փոխել խաղադաշտում, բայց նրանք չեն կարող խաղալ վնասվածքների պատճառով»:
«Մենք գործ ունենք հանգամանքների հետ, որոնք հնարավոր չէր կանխատեսել… Նույնիսկ երբ բոլոր խաղացողները շարքում են, դուք կարող եք պարտվել հանդիպումներում»,- Պոչետինոյի խոսքերն է մեջբերում Evening Standard-ը։