«Լիվերպուլի» հարձակվող Կոդի Գակպոն անցած շաբաթ օրը «Տոտտենհեմի» դեմ խաղում ստացած ծնկի վնասվածքի պատճառով բաց կթողնի մի քանի շաբաթ:
Գակպոն վնասվածք ստացավ հանդիպման սկզբում «Տոտտենհեմի» պաշտպան Դեստինի Ուդոջիի հետ բախման հետևանքով, և ավելի խորացրեց իր վնասվածքը առաջին խաղակեսի վերջնամասում խփած գոլից հետո:
Գակպոն փոխարինվեց ընդմիջմանը, իսկ 2-1 հաշվով պարտությունից հետո «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը որակեց Կոդիի կորուստը որպես իր «գլխավոր խնդիր» հանդիպման ժամանակ:
Ինչպես հայտնում է Daily Express-ը՝ հղում անելով հոլանդական մամուլին, 24 ամյա Գակպոն մի քանի շաբաթ կանցկացնի հիվանդանոցում և այս ամիս հաստատ չի օգնի Հոլանդիայի հավաքականին։
Հաջորդ միջազգային ընդմիջումից առաջ «Լիվերպուլը» դեռ պետք է խաղա «Ունիոնի» դեմ Եվրոպայի լիգայում և «Բրայթոնի» դեմ՝ Պրեմիեր լիգայում: