«Չելսիի» ավագ Ռիս Ջեյմսը մեկ խաղով որակազրկվել է մրցավարներին վիրավորելու համար։
Անցյալ շաբաթ ՖԱ-ն Ջեյմսին մեղադրեց մրցավար Ջարեդ Ջիլետին կամ նրա օգնականներից որևէ մեկին վիրավորելու մեջ՝ սեպտեմբերի 24-ին «Չելսիի»՝ «Աստոն Վիլլայից» կրած տնային պարտությունից հետո (1:0):
Ջեյմսը շարքից դուրս մնաց ազդրի վնասվածքի պատճառով, սակայն Ռիսին դեռևս զայրացրել էր Ջիլետի կողմից VAR-ի օգնությամբ «կապույտների» պաշտպան Մալո Գուստոյի հեռացումը:
Ջեյմսն ընդունել է իր մեղքը և այժմ որակազրկվելու է հաջորդ շաբաթ օրը կայանալիք «Բերնլիի» դեմ Պրեմիեր լիգայի հանդիպմանը: 23 ամյա անգլիացին կվճարի նաև 90 հազար ֆունտ ստերլինգ տուգանք։
Հավելենք, որ Ջեյմսը վնասվածքը ստացել էր օգոստոսին մարզման ժամանակ՝ արդեն բաց թողնելով «Չելսիի» ութ հանդիպում։ Ռիսը դեռ չի ապաքինվել և, այնուամենայնիվ, չէր կարողանա խաղալ Թըրֆ Մուրում կայանալիք խաղում: