• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ֊ն բացառել է «Լիվերեպուլի» և «Տոտտենհեմի» խաղի վարախաղարկումը

Պրեմիեր լիգան բացառել է «Տոտտենհեմի» և «Լիվերպուլի» միջև կայացած խաղի վերախաղարկումը:

Անցյալ չորեքշաբթի, «Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպն ասաց, որ վերախաղարկումը «ճիշտ» կլինի այն բանից հետո, երբ մրցավարի սխալի պատճառով Լուիս Դիասի գոլը չեղարկվեց:

Հինգշաբթի օրվա դրությամբ «Լիվերպուլը» պաշտոնապես չէր դիմել Պրեմիեր լիգային «կարմիրների» 2-1 հաշվով պարտությունը վերախաղարկելու համար, հաղորդում է Evening Standard-ը:

Բայց եթե անգամ համապատասխան խնդրանքը ստացվի, «Լիվերպուլի» համար չափազանց դժվար կլինի հասնել իր ուզածին։ Պրեմիեր լիգան չի պատրաստվում նմանատիպ իրավիճակ ստեղծել։

Եթե ​​նույնիսկ Դիասի գոլը հաշված լիներ, ապա անհամար տարբերակներ կլինեին, թե ինչպես կարող էր ընթանալ խաղը: Գրեթե անհնար է օրինական կերպով ապացուցել, որ «Լիվերպուլին» անկասկած վնաս է պատճառվել:

Հետաքրքիր փաստեր