«Չելսիի» հարձակվող Նիկոլաս Ջեքսոնը չի մեկնել Սենեգալի հավաքական՝ աննշան վիրահատության պատճառով։
Անգլիայի գավաթի 3-րդ տուրի «Բրայթոնի» դեմ խաղից առաջ դաստակի շրջանում անհարմարություններ զգալով՝ Ջեքսոնն անցկացրեց իր վերջին երկու հանդիպումները՝ աջ ձեռքի պաշտպանիչ թևկապով։
Հաջորդ երկուշաբթի Ջեքսոնը պետք է ընկերական խաղ անցկացներ սենեգալցիների կազմում Կամերունի հավաքականի դեմ, սակայն վերջին պահին Նիկոլասը հրաժարվեց մեկնել հավաքական։
Ջեքսոնն արդեն վիրահատվել է, սակայն Daily Mirror-ն ակնկալում է, որ 22 ամյա հարձակվողը ժամանակին կվերականգնվի միջազգային ընդմիջումից հետո «Չելսիի» առաջին հանդիպման համար՝ հոկտեմբերի 21-ին «Արսենալի» դեմ:
Հավելենք, որ Ջեքսոնը Մաուրիսիո Պոչետինոյի թիմի կազմում իր վերջին երկու հանդիպումներում երկու գոլ է խփել՝ տխրեցնելով «Բրայթոնին» ու «Բերնլիին»։