«Մանչեսթեր Յունայթեդի» ձախ պաշտպան Լյուկ Շոուն մկանային վնասվածքի պատճառով բաց կթողնի ևս հինգ շաբաթ:
Շոուն չի խաղացել «Յունայթեդում» օգոստոսի 19-ին «Տոտտենհեմից» կրած 2:0 հաշվով պարտությունից հետո: Սա «կարմիր սատանաների» միայն երկրորդ հանդիպումն էր նոր մրցաշրջանում։
«Յունայթեդը» յոթ հանդիպում ունի անցկացնելու մինչև նոյեմբերին կայանալիք միջազգային ընդմիջումը, և «սատանաների» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագն ակնկալում է, որ 28 ամյա անգլիացին բաց կթողնի դրանք բոլորը: Բայց Աարոն Վան-Բիսական կարող է վերադառնալ ավելի վաղ:
«Ակնհայտ է, որ նրանք ավելի մոտ են խաղադաշտ վերադառնալուն: Բայց Լյուկ Շոուի վերադարձը ես չեմ կարծում, որ կլինի այդքան վաղ: Ինչ վերաբերում է Աարոն Վան-Բիսակային, ես չեմ կարծում, որ նա այդքան ուշ կվերադառնա ինչպես Շոուն», – Տեն Հագի խոսքերն է մեջբերում Daily Mail-ը: