Իտալիայի ֆուտբոլի ֆեդերացիան որակազրկել է «Նյուքասլի» կիսապաշտպան Սանդրո Տոնալիին՝ խաղադրույքների արգելքը խախտելու համար։
Տոնալին «Նյուքասլի» կազմում անցկացրել է ընդամենը 12 հանդիպում անցած ամառ «Միլանից» 55 միլիոն ֆունտ ստերլինգով տեղափոխվելուց հետո, ներառյալ նաև երեկ երեկոյան Դորտմունդի «Բորուսիայի» դեմ Չեմպիոնների լիգայի շրջանակներում փոխարինման դուրս գալը:
Հենց «Միլանում» խաղալիս է Տոնալին խախտել այս արգելքը, և Սանդրոն խաղադրույք է կատարել «ռոսոներիների» հաղթանակների վրա, որոնց կազմում խաղացել էր երեք տարի։
Ինչպես հաղորդում է BBC-ն, Իտալիայի հավաքականի 23 ամյա ֆուտբոլիստը բաց կթողնի 2023/24 մրցաշրջանի մնացած հատվածը և Եվրո-2024-ը և հաջորդ տարվա օգոստոսի վերջին կրկին կկարողանա խաղալ «Նյուքասլում»:
Առաջիկա ութ ամիսների ընթացքում Տոնալին վերականգնողական կուրս կանցնի՝ ներառյալ խաղադրույքներից կախվածության թերապևտիկ բուժումը և առնվազն 16 հանրային ելույթ կունենա:
Հավելենք, որ Տոնալիին որակազրկման ժամանակահատվածում թույլատրվում է մարզվել «Նյուքասլի» հետ և մասնակցել ընկերական խաղերի։