Հարձակվող Ալեքսանդր Իսակը աճուկի վնասվածքի պատճառով բաց կթողնի «Նյուքասլի» առաջիկա հինգ հանդիպումները:
Իսակը վնասվածքով փոխարինվեց անցյալ չորեքշաբթի օրը կայացած Չեմպիոնների լիգայի շրջանակներում «Բորուսիայի» դեմ հանդիպման 15-րդ րոպեին:
Չնայած վնասվածքի բնույթը լուրջ չէ, Daily Mail-ն ակնկալում է, որ Իսակն այժմ բաց կթողնի «կաչաղակների» 5 հանդիպում, ներառյալ Դորտմունդ պատասխան ուղևորությունը, ինչպես նաև «Մանչեսթեր Յունայթեդի» և «Արսենալի» հետ մրցավեճերը:
Սա զգալի կորուստ կլինի «Նյուքասլի» համար, քանի որ Իսակը հիանալի ֆուտբոլ է ցուցադրում նոր մրցաշրջանի սկզբում` 11 խաղում դառնալով 7 գոլի հեղինակ:
Առանց որևէ բարդության՝ 24 ամյա շվեդը խաղադաշտ կվերադառնա հաջորդ միջազգային ընդմիջումից անմիջապես հետո՝ նոյեմբերի 25-ին «Չելսիի» դեմ խաղում: