Կոլումբիայում առևանգել են «Լիվերպուլի» հարձակվող Լուիս Դիասի ծնողներին։
Այս դեպքը տեղի է ունեցել Կոլումբիայի Բարանկաս քաղաքում, որտեղ մեծացել է Դիասը։ Մոտոցիկլետներով զինված անձինք կանգնեցրել են Լուիսի ծնողների մեքենան և առևանգել նրանց։
Ոստիկանությանը հաջողվել է վերադարձնել Դիասի մորը, ինչը հաստատել է անձամբ Կոլումբիայի նախագահ Գուստավո Պետրոն, սակայն նրա հոր որոնումները շարունակվում են, գրում է The Telegraph-ը։
Այս պահին տեղի ոստիկանությունն ու բանակը գործադրում են բոլոր ջանքերը Դիասի հորը ավազակների ճիրաններից ազատելու համար։
Հավելենք, որ Դիասի անունը բացակայում է «Նոթինգհեմ Ֆորեսթի» դեմ խաղի հայտացուցակից։