Էրլինգ Հոլանդի դուբլն ու գոլային փոխանցումը ապահովեցին «Մանչեսթեր Սիթիի» վստահ հաղթանակը «Մանչեսթեր Յունայթեդի» նկատմամբ՝ 0:3:
Երեքշաբթի օրը «Կոպենհագենի» նկատմամբ 1-0 հաշվով հաղթանակից հետո «կարմիր սատանաների» մեկնարկային կազմում երկու փոփոխություն էր տեղի ունեցել: Ջոննի Էվանսը, Վիկտոր Լինդելոֆը և Քրիստիան Էրիկսենը փոխարինել էին Ռաֆայել Վարանին, Սերխիո Ռեգիլիոնին և Անտոնիին։ Կազեմիրոն չհասցրեց մարզավիճակ հավաքել մինչև այս խաղը։
Յոշկո Գվարդիոլը, Ջոն Սթոնսը, Քայլ Ուոլկերը, Բերնարդու Սիլվան, Ֆիլ Ֆոդենը և Խուլիան Ալվարեսը վերադարձան «Սիթիի» մեկնարկային կազմ։
«Մանչեսթեր Յունայթեդ» 0 – 3 «Մանչեսթեր Սիթի»
Գոլեր՝ Հոլանդ, Ֆոդեն
Դեղին՝ Օնանա, Ամրաբատ, Անտոնի, Ֆերնանդես ֊ Ֆոդեն