«Մանչեսթեր Յունայթեդի» կիսապաշտպան Կազեմիրոն վնասվածք է ստացել «Նյուքասլի» դեմ խաղում։
Լիգայի գավաթի 1/8 եզրափակչի խաղում հենց Կազեմիրոն էր կրում ավագի թևկապը, սակայն նա նույնպես չկարողացավ խանգարել «Նյուքասլին»։
Սա 31 ամյա բրազիլացու առաջին ելույթն էր հոկտեմբերին կայացած միջազգային ընդմիջումից հետո:
Ցավոք, Կազեմիրոյի վերադարձը կարճ տևեց։ Նա վնասվածք ստացավ և փոխարինվեց։
Կազեմիրոյի վնասվածքի բնույթը չի նշվում, սակայն Evening Standard-ը ակնկալում է, որ բրազիլացին բաց կթողնի «Ֆուլհեմի» դեմ արտագնա հանդիպումը: