«Էվերթոնը» հայտարարել է իր կիսապաշտպան Աբդուլահ Դուկուրեի հետ նոր պայմանագիր կնքելու մասին։
Դուկուրեի նոր պայմանագիրը նախատեսված է մինչև 2025 թվականի հունիսը: Աբդուլահն այժմ Շոն Դայչի թիմի ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստն է, հայտնում է Daily Mirror-ը:
Նոր պայմանագիրը վարձատրություն է Դուկուրեի վերջին ամիսների հիանալի ելույթների համար։ Հունվարին Դայչի գլխավոր մարզչի պաշտոնում նշանակվելուց հետո Աբդուլահն դարձել է 8 գոլի և 3 գոլային փոխանցման հեղինակ։
Նախորդ մրցաշրջանում հենց Դուկուրեի խփած հաղթական գոլի շնորհիվ «էվերթոնը» կարողացավ պահպանել ԱՊԼ֊ի իր գրանցումը: Իր լավ մարզավիճակը Աբդուլահն պահպանում է նաև այս մրցաշրջանում՝ արդյունավեր գործողություններով աչքի ընկնելով «Շեֆիլդ Յունայթեդի», «Բրենթֆորդի» և «Բորնմուտի» դեմ խաղում:
Նշենք, որ Դայչի նախորդը` Ֆրենկ Լեմպարդը, չէր վստահում Դուկուրեին և մալիական ծագումով 30 ամյա ֆրանսիացուն հեռացրել էր առաջին թիմից։