Սաուդյան Արաբիայի ակումբները հետաքրքրված են կենտրոնական պաշտպան Ռաֆայել Վարանի ծառայություններով:
Երրորդ մրցաշրջանը «Յունայթեդում» լավ չմեկնարկեց Վարանի համար, ով առողջական խնդիրների պատճառով միայն 4 անգամ է հայտնվել ակումբի մեկնարկային կազմում:
Վերջին անգամ 30 ամյա ֆրանսիացին Պրեմիեր լիգայի խաղում 90 րոպեն անցկացրել է օգոստոսին «Տոտտենհեմի» դեմ:
Ինչպես հայտնում է TEAMtalk-ը իր բացառիկ հոդվածում, Վարանի գործակալներն արդեն կապի մեջ են մի շարք արտասահմանյան ակումբների հետ՝ հունվարին Ռաֆայելի տրանսֆերը կյանքի կոչելու համար:
Մեծ հետաքրքրություն է նկատվում արաբիական կաումբների կողմից, իսկ Ռաֆայելի գլխավոր հավակնորդներից մեկը համարվում է «Ալ-Նասրը», որի կազմում խաղում է ֆրանսիացու նախկին խաղընկերը «Յունայթեդում» և «Ռեալում»՝ Կրիշտիանու Ռոնալդուն։
Աղբյուրը հավելում է, որ Վարանը, ով շաբաթական մոտ 300.000 ֆունտ է վաստակում, հետաքրքրում է նաև Չեմպիոնների լիգան ներկայացնող ակումբներին, սակայն նրանցից որևէ մեկի համար դժվար կլինի գերազանցել սաուդցիների առաջարկին։