• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

Պոստեկոգլուն կոչ է արել մարդկանց դադարել կասկածի տակ դնել մրցավարի որոշումները

«Տոտտենհեմի» մարզիչ Անգե Պոստեկոգլուն կոչ է արել մարդկանց դադարել կասկածի տակ դնել մրցավարի յուրաքանչյուր որոշումը։

Երկուշաբթի երեկոյան կայացած լոնդոնյան դերբին մրցավարության համար չափազանց դժվար էր, քանի որ մրցավար Մայքլ Օլիվերը դաշտից հեռացրեց երկու խաղացողների, չհաշվեց 5 գոլ և 9 անգամ դիմեց VAR-ի օգնությանը:

Պոստեկոգլուն այլ դժգոհություններ չունի Օլիվերից, քան տեխնոլոգիաների չափից ավելի օգտագործումը: Անգեն կարծում է, որ հասարակությունը պետք է դադարի կասկածի տակ դնել մրցավարական յուրաքանչյուր որոշումը:

«Որոշումները որոշումներ են. դուք կարող եք կամ համակերպվել դրանց հետ, կամ ոչ»:

«Դրանցից որոշների առաջացման պատճառները մենք ինքներս ենք, բայց եթե ամեն շաբաթ բողոքենք վատ որոշումներից, ապա կլինի այն, ինչ եղավ այսօր՝ դատաբժշկական փորձաքննություն յուրաքանչյուր որոշման համար»։

«Չեմ կարծում, որ սա պետք է շարունակվի: Ինձ դա դուր չի գալիս: Միգուցե միայն ես եմ այդ կարծիքին, քանի որ ինձ ասում են, որ սա այն ուղղությունն է, որով խաղը պետք է զարգանա: Պարզապես թվում է, թե VAR-ի հետ մենք շատ ժամանակ ենք անգործ մնում»։

«Դուք պետք է ենթարկվեք մրցավարի որոշումներին: Որովհետև մրցավարի հեղինակության մշտական ​​քայքայումն այն է, ինչ կստանա ֆուտբոլը: Նրանք ուժ չեն ունենա, այն կնվազի, և մեզ կվերահսկի մեկը, ով մի քանի մղոն հեռավորության վրա է գտնվում», – Պոստեկոգլուի խոսքերն է մեջբերում Sky Sports-ը:

Հետաքրքիր փաստեր