Լիգայի գավաթի կիսաեզրափակիչ առաջին խաղում «Չելսին» հյուրընկալեց «Սուոնսի Սիթիին»:
Խաղը ընթացավ ուելսյան ակումբի առավելությամբ: «Ազնվականները» այս պայքարում զիջեցին 0:2 հաշվով: Հաշիվը 39-րդ րոպեին բացեց իսպանացի ռմբարկու Միչուն, իսկ խաղավարտին Դենի Գրեմը կրկնապատկեց հաշիվը՝ 0:2:
Պատասխան խաղը տեղի կունենա հունվարի 23-ին: Հաղթողը եզրափակչում կմրցի «Բրեդֆորդ»-«Աստոն Վիլլա» զույգի հաղթողի հետ:
Գոլեր. Միչու՝ 39ր, Գրեմ՝ 90ր