
Մրցավարական կորպուսի ղեկավար Հովարդ Վեբը, VAR-ին խորհուրդ է տվել ավելի հաճախ միջամտել վիճելի 11 մետրանոցների դրվագներին:
Ըստ The Guardian-ի՝ Վեբը չորեքշաբթի հանդիպել է VAR-ի մրցավարների հետ, և Հովարդը նոր առաջարկություն է կատարել Պրեմիեր լիգայի այս մրցաշրջանում վիճահարույց 11 մետրանոցներից համար:
Վեբը ցանկանում է, որ VAR-ը խաղադաշտում գտնվող մրցավարներին խնդրի վերանայել 11 մետրանոց նշանակելու կամ չնշանակելու իրենց որոշումը, նույնիսկ եթե դա ակնհայտ սխալ չէ:
Տեխնիկապես, ֆուտբոլային կանոնները VAR-ին թույլ են տալիս միջամտել միայն այն դեպքում, եթե խաղադաշտում ակնհայտ մրցավարական սխալ կա: Այնուամենայնիվ, Վեբը որոշեց մի փոքր շեղվել օրենքի տառից՝ հավատալով, որ վիդեո ստուդիայի օգնությունը և եզրին տեղադրված մոնիտորի օգտագործումը կնվազեցնի սխալ որոշումների քանակը։
Վեբն այս քայլին դիմեց վերջին միջադեպերից հետո, որոնք կապված էին «Վուլվերհեմպտոնի» վերջին երկու խաղերի հետ, ինչպես նաև «Նյուքասլի» և «Շեֆիլդ Յունայթեդի» դեմ նշանակված 11 մետրանոցների հետ: