«Մանչեսթեր Սիթիի» գլխավոր մարզիչ Պեպ Գվարդիոլան հայտարարել է, որ չի հրաժարվի զբաղեցրած պաշտոնից, եթե իր ակումբն ուղարկվի Առաջին լիգա՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։
«Սիթիին» ներկայացված 115 մեղադրանքները Պրեմիեր լիգայի կողմից դեռևս քննման փուլում են գտնվում, և վերջերս «Էվերթոնից» հանված 10 միավորը հուշում է, որ «Սիթին» կարող է պատժվել խստագույնս:
Այնուամենայնիվ, Գվարդիոլան պնդում է, որ հնարավոր պատիժն իրեն չի ստիպի հեռանալ «Սիթիից»։ Խոսեպը խոստովանում է, որ մարզելու է ակումբը անգամ երրորդ դիվիզիոնում։
«Դուք խոսում եք այնպես, կարծես մենք արդեն պատժվել ենք: Մենք անմեղ ենք, քանի դեռ մեղքն ապացուցված չէ: Ես գիտեմ, որ մարդիկ դա ցանկանում են (որ «Սիթիին» պատժեն): Ես դա գիտեմ, ես դա զգում եմ: Ես կսպասեմ: Եկեք դա անենք: Եկեք սպասենք:
Բայց ես բացարձակապես չեմ վերանայի իմ ապագան՝ կախված նրանից՝ կխաղանք այստեղ (Պրեմիեր լիգայում), թե Առաջին լիգայում: Առաջին լիգայում, հավանականությունը, որ մենք միասին կմնանք, ավելի մեծ կլինի, քան Չեմպիոնների լիգայում»,- մեջբերում է The Guardian-ը։