Հանդիպման հիմնական ժամանակի վերջին րոպեին Դեյան Կուլուսևսկու խփած գոլը «Տոտտենհեմին» թույլ տվեց միավոր վաստակել «Մանչեսթեր Սիթիին» հյուրընկալվելիս՝ 3:3:
Չեմպիոնների լիգայի «ՌԲ Լեյպցիգի» հետ հանդիպման համեմատ՝ Էդերսոնը, Ժերեմի Դոկուն և Խուլիան Ալվարեսը վերադարձան «Սիթի» մեկնարկային կազմ՝ փոխարինելով Ստեֆան Օրտեգային, Ռիկո Լյուիսին և Ջեկ Գրիլիշին։
«Խթանների» կազմում Իվ Բիսուման, ով ավարտեց իր որակազրկումը, փոխարինեց վնասվածք ստացած Ռոդրիգո Բենտանկուրին։
«Մանչեսթեր Սիթի» 3 – 3 «Տոտտենհեմ»
Գոլեր՝ Սոն (ինքն․), Ֆոդեն, Գրիլիշ – Սոն, Լո Չելսո, Կուլուսևսկի
Դեղին՝ Ռոդրի, Գրիլիշ, Գվարդիոլ, Հոլանդ – Ուդոջի, Պորրո, Կուլուսևսկի, Ռոյալ