«Արսենալի» գլխավոր մարզիչ Միկել Արտետան հայտարարել է, որ չի ափսոսում «Լյուտոնի» դեմ խաղում դեղին քարտ ստանալու համար, ինչի պատճառով նա կկրի որակազրկում։
Արտետայի սաներին հաջողվեց հաղթանակ կորզել «Լյուտոնից» միայն ավելացված ժամանակի յոթերորդ րոպեին Դեքլան Ռայսի խփած գոլի շնորհիվ՝ 3:4:
Արտետան շատ բուռն արձագանքեց հաղթական գոլին՝ լքելով տեխնիկական գոտին։ Դրա համար Միկելը դեղին քարտ ստացավ, որը դարձավ նրա երրորդը այս մրցաշրջանում։
Հետևաբար, Արտետան կկրի իր որակազրկումը հաջորդ շաբաթ օրը «Ասթոն Վիլլայի» դեմ արտագնա հանդիպման ժամանակ, սակայն Միկելը չի զղջում դրա համար:
«Այո, արժեր, ես չկարողացա նստել իմ տեղում, ցավոք:
Ուստի ես վեր թռա և ամբողջովին կորցրի տարածական գիտակցությունս: Դա մաքուր էմոցիա էր: Եթե դեղին է, ապա դեղին է», – ասաց Արտետան BeIN Sports-ին: