«Մանչեսթեր Յունայթեդի» պաշտպան Վիկտոր Լինդելոֆը մի քանի շաբաթով չի կարողանա օգնել իր ակումբին փոքրիկ վիրահատության պատճառով։
Դեկտեմբերի 6-ին «Չելսիի» դեմ Պրեմիեր լիգայի շրջանակներում կայացած հանդիպման ժամանակ Լինդելոֆը ստիպված եղավ փոխարինվել։
Վիկտորի խնդիրների բնույթը դեռևս պարզ չէ, սակայն դրանք լուծելու համար պահանջվում է վիրահատություն, ինչպես հայտնեց «Յունայթեդի» գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագը «Վեստ Հեմին» հյուրընկալվելուց առաջ:
«Վիկտոր Լինդելոֆն հասանելի չէ այս խաղի համար: Նա վիրահատվել է, ուստի նա բաց կթողնի մի քանի շաբաթ: Ի՞նչ է պատահել, նա խնդիր ուներ և ստիպված եղավ վիրահատվել»,- Տեն Հագի խոսքերն է մեջբերում «Յունայթեդի» պաշտոնական կայքը:
Հավելենք, որ «Յունայթեդի» վնասվածք ստացած ֆուտբոլիստների շարքերում են նաև Լիսանդրո Մարտինեսն ու Հարի Մագուայրը, ինչը նշանակում է, որ Տեն Հագը կենտրոնական պաշտպանների դիրքում ունի միայն Ռաֆայել Վարանին ու Ջոննի Էվանսին։