Երկրորդ խաղակեսում երեք անգամ դառնալով գոլի հեղինակ՝ «Մանչեսթեր Սիթին» հյուրընկալվելիս 1:3 հաշվով կամային հաղթանակ տարավ «Էվերթոնի» նկատմամբ և վերադարձավ Պրեմիեր լիգայի լավագույն քառյակ։
Անդրե Գոմեսն այս մրցաշրջանում առաջին անգամ հայտնվեց «իրիսների» մեկնարկային կազմում: Նա և Բետոն փոխարինեցին Իդրիսա Գույեին և Դոմինիկ Կալվերտ-Լյուինով։
Համեմատած «Ֆլումինենսեի» դեմ աշխարհի ակումբային առաջնության եզրափակչի հետ՝ «Սիթիի» մեկնարկային կազմից բացակայում էին Ռուբեն Դիասը և Ռիկո Լյուիսը, ովքեր փոխարինվեցին Մանուել Ականջիով և Մատեուս Նունեսով:
«Էվերթոն» 1 – 3 «Մանչեսթեր Սիթի»
Գոլեր՝ Հարիսոն – Ֆոդեն, Ալվարես, Սիլվա
Դեղին՝ Պետերսոն, Գոմես, Փիքֆորդ, Բրանտուեյթ – Ականջի, Գրիլիշ