«Տոտտենհեմը» հաստատել է «Ջենոայի» կենտրոնական պաշտպան Ռադու Դրագուշինին ձեռք բերելու մասին լուրերը՝ հակառակ ուղղությամբ գործուղղելով Ջեդ Սփենսին:
Բուժզննում անցնելուց հետո Դրագուշինը «Տոտտենհեմի» հետ պայմանագիր կնքեց, որը նախատեսված է մինչև 2030 թվականի ամառը։ Ռադուն Անգե Պոստեկոգլուի թիմում հանդես կգա 6 համարի ներքո։
Sky Sports-ը Դրագուշինի տրանսֆերը գնահատում է 31 մլն եվրո (26,7 մլն ֆունտ), ներառյալ 6 մլն եվրո (5,2 մլն ֆունտ) բոնուսներով:
Դրագուշինը, որին ցանկանում էր նաև «Բավարիան», դառնում է «Տոտտենհեմի» երկրորդ նոր ձեռքբերումը ձմեռային տրանսֆերային պատուհանի ժամանակ հարձակվող Տիմո Վերներից հետո, ում «խթանները» վարձավճարով ձեռք են բերել «ՌԲ Լեյպցիգից»:
Դրագուշինը Իտալիա է ժամանել իր հայրենի Ռումինիայից 16 տարեկան հասակում՝ միանալով «Յուվենտուսին»։ Այնուհետև Ռադուն վարձավճարով մեկնել է «Սամպդորիա», «Սալերնիտանո» և «Ջենոա»:
Միայն անցյալ ամառ, հաջող վարձակալական մրցաշրջանից հետո, Դրագուշինին «Ջենոան» գնեց «Յուվենտուսից»: Ռադուն Ա Սերիայի ընթացիկ մրցաշրջանում ջենովացիների կազմում մասնակցել է բոլոր խաղերին, առանց փոխարինման:
Դրագուշինի գործարքի շրջանակներում «Տոտտենհեմը» մինչև մրցաշրջանի ավարտը վարձավճարով «Ջենոա» ուղարկեց իր պաշտպան Սփենսին։ Մինչ այդ տեղափոխությունը Ջեդը հետ է կանչվել «Լիդսից», որտեղ նա մասնակցել է ընդամենը 7 հանդիպման։