• Աստոն Վիլլա
  • Արսենալ
  • Բորնմուտ
  • Բրայթոն ընդ Հոուվ Ալբիոն
  • Բրենթֆորդ
  • Էվերթոն
  • Իպսվիչ
  • Լեսթեր Սիթի
  • Լիվերպուլ
  • Կրիստալ Փելես
  • Մանչեսթեր Յունայթեդ
  • Մանչեսթեր Սիթի
  • Նյուքասլ Յունայթեդ
  • Նոթինգհեմ Ֆորեստ
  • Չելսի
  • Սաութհեմպտոն
  • Վեստ Հեմ Յունայթեդ
  • Վուլվերհեմպտոն Ուոնդերերս
  • Տոտտենհեմ Հոտսպուր
  • Ֆուլհեմ

ԱՊԼ-ն պատրաստվում է մեղադրանք առաջադրել «Էվերթոնին» և «Ֆորեստին»

Պրեմիեր լիգան պատրաստվում է մեղադրանք ներկայացնել «Էվերթոնին» և «Նոթինգհեմ Ֆորեստին»՝ ֆինանսական ֆեյր-փլեյի կանոնները խախտելու համար։

Այս մրցաշրջանի սկզբում «Էվերթոնը» տուգանվեց 10 միավորով՝ ՖՖՓ-ի կանոնները խախտելու համար, սակայն այդ խախտումը վերաբերում է 2021/22 մրցաշրջանին:

Անգլիական բարձրագույն խմբի բոլոր ակումբները մինչև 2023 թվականի ավարտը պետք է ներկայացրած լինեին 2022/23 մրցաշրջանի իրենց ֆինանսական հաշվետվությունները, իսկ երկուշաբթի օրը կպարզվի, թե ում նկատմամբ Պրեմիեր լիգան պահանջներ ունի:

The Athletic-ն ակնկալում է, որ Պրեմիեր լիգան կմեղադրի «Էվերթոնին» և «Ֆորեստին» ՖՖՓ-ի կանոնները խախտելու մեջ: Խոսքը 3 տարվա ընթացքում 105 միլիոն ֆունտ ստերլինգ կորուստների սահմանաչափը գերազանցելու մասին է։

Իր նոր կանոնների համաձայն՝ Պրեմիեր լիգան նման դեպքերով կզբաղվի արագացված կարգով, որպեսզի պատիժն ուժի մեջ մտնի այս մրցաշրջանում։

Հաշվի առնելով նախորդ միջադեպը, «Էվերթոնը» և «Ֆորեստը» կհայտնվեն միավորներ կորցնելու վտանգի տակ: Ակնկալվում է, որ երկու ակումբները նույնպես համաձայն չեն մեղադրանքների հետ և կօգտվեն բողոքարկելու իրենց իրավունքից: