«Նյուքասլի» կիսապաշտպան Ժոելինտոնը, ամենայն հավանականությամբ, այս մրցաշրջանում այլևս չի խաղա աճուկի վնասվածքի պատճառով:
Ժոելինտոնը Անգլիայի գավաթի 3-րդ տուրում «Սանդերլենդի» դեմ տարած հաղթանակի ժամանակ վնասեց աճուկը՝ փոխարինվելով երկրորդ խաղակեսի սկզբում։
The Athletic-ն ակնկալում է, որ Ժոելինտոնն այժմ վիրահատության կենթարկվի, և եթե հաստատվի այդ տեղեկությունը, ապա 27 ամյա բրազիլացու մրցաշրջանը կարելի է համարել ավարտված:
Ժոելինտոնը, որը 2019 թվականի ամռանը 40 միլիոն ֆունտով տեղափոխվեց «Հոֆենհայմից», դառնալով Էդդի Հաուի թիմի հիմնական կազմի ֆուտբոլիստ, ուստի դա մեծ կորուստ կլինի «կաչաղակների» համար: