«Ֆուլհեմը» 35 միլիոն ֆունտ ստերլինգանոց առաջարկ է ներկայացրել «Ֆլումինենսեին» կիսապաշտպան Անդրեի համար:
Նախկինում ենթադրվում էր, որ «Ֆուլհեմը» դիտարկում է Անդրեյին որպես Ժոաու Պալինյային փոխարինող, ում «Բավարիան» փորձում է ձեռք բերել անցյալ ամառվանից։
Չնայած այն հանգամանքին, որ «Բավարիան» կորցրեց հետաքրքրությունը Պալինյայի նկատմամբ, և նա, ամենայն հավանականությամբ, կմնա Արևմտյան Լոնդոնում, «Ֆուլհեմը» այնուամենայնիվ որոշեց գնել Անդրեին:
Բեն Ջեյքոբսի խոսքերով, 35 միլիոն ֆունտ արժողությամբ առաջարկը ներառում է 30 միլիոն ֆունտ երաշխավորված գումար և 5 միլիոն ֆունտ բոնուսներ:
Միևնույն ժամանակ, «Ֆուլհեմի» գործադիր տնօրեն Ալիստեր Մակինթոշն արդեն համաձայնեցրել է անձնական պայմանագրի պայմանները 22 ամյա բրազիլացու հետ՝ անձամբ ներկա գտնվելով անցյալ տարվա վերջին Լիբերտադորեսի գավաթի եզրափակիչին։