«Մանչեսթեր Յունայթեդը» պատրաստ է վճարել կիսապաշտպան Կազեմիրոյին, որպեսզի առաջիկա ամռանը նա հեռանա ակումբից ազատ գործակալի կարգավիճակով:
Կազեմիրոն, ով 2022 թվականի ամռանը 70 միլիոն ֆունտով տեղափոխվեց Մադրիդի «Ռեալից», նախորդ մրցաշրջանում «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացողներից էր, սակայն 31 ամյա բրազիլացու մարզավիճակն այս մրցաշրջանում անկում է ապրել:
Իր շաբաթական 350,000 ֆունտ աշխատավարձով Կազեմիրոն դարձել է բալաստ, որից սէր Ջիմ Ռեթքլիֆը, ով գնում է «Յունայթեդի» 25% բաժնետոմսերը, ցանկանում է ազատվել:
Օլդ Թրաֆորդում հասկանում են, որ մարզավիճակը կորցրած և հսկայական աշխատավարձ ստացող տարեց խաղացողին վաճառելը իրատեսական չէ, ուստի «կարմիր սատանաները» պատրաստ են խզել պայմանագիրը Կազեմիրոյի հետ:
Սակայն որպեսզի Կազեմիրոն համաձայնի վաղաժամկետ պայմանագրի խզմանը, որին մնացել է երկուսուկես տարի, «Յունայթեդը» պետք է զգալի փոխհատուցում վճարի խաղացողին։
Ըստ Daily Star-ի, դա կարող է լինել 20 միլիոն ֆունտ կամ ավելի, սակայն Ռեթքլիֆը և նրա խորհրդականները համոզված են, որ դա իմաստ ունի:
Կազեմիրոն գրավիչ է գտնում Լա Լիգա վերադառնալու հնարավորությունը, նրա նկատմամբ հետաքրքրություն կա նաև «Միլանի» կողմից: