«Մանչեսթեր Յունայթեդը» ցանկանում է նոր մարզական տնօրեն նշանակել՝ նախքան հարձակվողներ Ջեյդոն Սանչոյի և Մեյսոն Գրինվուդի վերաբերյալ որոշումներ կայացնելը։
Հունվարի սկզբին Սանչոն վարձավճարով վերադարձավ Դորտմունդի «Բորուսիա»: Մինչ այդ Ջեյդոնը մի քանի ամսով մեկուսացված էր «Յունայթեդի» հիմնական թիմից, ինչը նրա և գլխավոր մարզիչ Էրիկ Տեն Հագի ունեցած վեճի հետևանքն էր։
Ինչ վերաբերում է Գրինվուդին, ապա նա վարձավճարով մեկնել է «Խետաֆե»: Որոշումը, որ Մեյսոնը չի վերադառնա «Յունայթեդ» խաղալու իր ընկերուհու դեմ բռնաբարության և ծեծի ենթարկելու սկանդալից հետո, կատարել էր «կարմիր սատանաների» նախկին գործադիր տնօրեն Ռիչարդ Առնոլդը:
Սակայն Առնոլդը Ամանորից առաջ հեռացավ «Յունայթեդից», իսկ անցած շաբաթ նրա պաշտոնում նշանակվեց Օմար Բերադան։ Շուտով Օլդ Թրաֆորդը ներկայացնող ակումբը կարող է լուծել նաև սպորտային տնօրենի հարցը:
Ինչպես Բերադայի դեպքում, «Յունայթեդի» նոր մարզական տնօրենին կընտրի սէր Ջիմ Ռեթքլիֆը:
Ֆաբրիցիո Ռոմանոն ակնկալում է, որ «Յունայթեդի» ղեկավարները կանդրադառնան երկու խաղացողների ապագային, ովքեր շաբաթական միասին վաստակում են 325,000 ֆունտ ստերլինգ, մրցաշրջանի ավարտին` մայիսին կամ հունիսին: