«Վուլվերհեմպտոնը» պայմանագիր է կնքել «ՊՍԺ»-ի եզրային Նոա Լեմինայի հետ մինչև 2023/24 մրցաշրջանի ավարտը:
18 ամյա Լեմինան «ՊՍԺ»-ի ակադեմիայի շրջանավարտ է և այս մրցաշրջանի առաջին կեսն անցկացրել է իտալական «Սամպդորիայում»:
Այժմ Նոան կփորձի իրեն դրսևորել «Վուլվերհեմպտոնում», որի կազմում խաղում է նրա ավագ եղբայրը՝ 30 ամյա Մարիո Լեմինան։
«Նոան վառ, արագ և անմիջական եզրային հարձակվող է: Նա լավ տեխնիկա ունի և հիանալի ֆուտբոլային կրթություն է ստացել «ՊՍԺ»-ում: Սա հնարավորություն է նրա համար իրեն դրսևորել մեզ մոտ: Նա կբարելավվի աշխատելով Գարիի հետ (O’ Նիլը), ինչպես և մեր բոլոր խաղացողների, և Գարին իրական հնարավորություն կստանա զարգացնելու նրան:»,- ասել է «գայլերի» սպորտային տնօրեն Մեթ Հոբսը: