«Մանչեսթեր Յունայթեդի» գլխավոր մարզիչ Սէր Ալեքս Ֆերգյուսոնը հաստատել է, որ կիսապաշտպաններ Նանին և Անդերսոնը կիրակի օրը խաղալու են:
Նանին բացակայում է նոյեմբերի սկզբից ծնկատակի ջիլի վնասվածքի պատճառով: Իսկ ինչ Անդերսոնին է վերաբերվում, ապա նա էլ մեկ ամիս առաջ է նման վնասվածք ստացել: Սակայն այժմ և´ պորտուգալացին, և´ բրազիլացին մարզվում են ընդհանուր խմբի հետ:
-Նանին նոր է սկսել մարզումները, իսկ Անդերսոնն արդեն 10 օր է մարզվում է: Նրանք կհայտագրվեն «Լիվերպուլի» հետ խաղին,- ասել է Սէր Ալեքսը մամլո ասուլիսի ժամանակ: