«Մանչեսթեր Յունայթեդի» հարձակվող Ռոբին վան Պերսին և «Տոտտենհեմի» գլխավոր մարզիչ Անդրե Վիլաշ-Բոաշը ճանաչվել են համապատասխանաբար լավագույն խաղացող և լավագույն մարզիչ` ըստ դեկտեմբեր ամսվա տվյալների:
Անցած ամիս 29-ամյա ֆուտբոլիստը անցկացրել է Պրեմիեր Լիգայի 6 հանդիպում և խփել 5 գնդակ: Այս գնդակներից մեկը հաղթական դարձավ Մանչեսթերյան դերբիում (2:3): Վան Պերսիի արդյունավետության բարձր ցուցանիշը թույլ է տալիս «Յունայթեդին» առաջատար լինել Պրեմիեր Լիգայում: Նրանք այս պահին 7 միավորով առաջ են իրենց հիմնական մրցակցից:
Ամսվա լավագույն մարզիչ ճանաչված Անդրե Վիլաշ-Բոաշի թիմը 6 խաղում 4 հաղթանակ է տարել: Այս պահին «Տոտտենհեմը» գտնվում է մրցաշարային աղյուսակի 3-րդ հորիզոնականում: Թիմն ունի ռեալ հնարավորություն` հաջորդ տարի հանդես գալու Չեմպիոնների Լիգայում: