«Մանչեսթեր Յունայթեդի» ավագ Բրունո Ֆերնանդեսը հունվարին մերժել է Սաուդյան Արաբիայի «աստղաբաշխական առաջարկը»։
Այս առաջարկը, ըստ պորտուգալական Record պարբերականի, Ֆերնանդեսին արել է Սաուդյան Արաբիայի առաջնության առաջատար «Ալ-Հիլալը», որի կազմում խաղում են այնպիսի աստղեր, ինչպիսիք են Նեյմարը, Ռուբեն Նևիշը և Ալեքսանդր Միտրովիչը։
Սակայն Պորտուգալիայի հավաքականի 29 ամյա ֆուտբոլիստն անմիջապես հրաժարվել է Ժորժե Ժեզուսի գլխավորած «Ալ-Հիլալին» միանալուց:
Ֆերնանդեսի այս որոշումը պայմանավորված է Եվրոպայում մնալու նրա ցանկությամբ։ Բացի այդ, Բրունոն դեռ հավատում է իր ներկայիս ակումբի՝ գավաթների համար պայքարելու ունակությանը:
Ֆերնանդեսը, ում պայմանագիրը նախատեսված է մինչև 2026 թվականը՝ 12 ամսյա երկրաձգման հնարավորությամբ, «Յունայթեդի» հիմնական կազմի խաղացողներից է՝ այս մրցաշրջանում Էրիկ Տեն Հագի թիմի կազմում մասնակցելով 30 հանդիպման։