«Լիվերպուլի» կիսապաշտպան Դոմինիկ Սոբոսլայը կարող է բաց թողնել Լիգայի գավաթի խաղարկության եզրափակիչը՝ ազդրի վնասվածքի կրկնության պատճառով։
Հիշեցնենք, որ 23 ամյա Սոբոսլայը բաց թողեց հունվարի մեծ մասը ազդրի հետ կապված խնդիրների պատճառով, սակայն ամսվա վերջին վերադարձավ խաղալու:
Սոբոսլայը կարողացավ գոլային փոխանցում կատարել «Նորվիչի» դեմ խաղում և գոլ խփել «Չելսիին», որից հետո նա անսպասելիորեն դուրս մնաց «կարմիրների» հայտացուցակից «Արսենալի» դեմ խաղի համար:
«Լիվերպուլի» գլխավոր մարզիչ Յուրգեն Կլոպը Սոբոսլայի բացակայությունը բացատրել է վնասվածքի հատվածում ցավով, սակայն հունգարական Index հրատարակությունը պնդում է, որ իրականությունը ավելի ծանր է:
Խոսքը լիարժեք կրկնության մասին է, որը Սոբոսլային չորս շաբաթով խաղից դուրս կթողնի։ Այժմ Դոմինիկի մասնակցությունը փետրվարի 25-ին «Չելսիի» դեմ Լիգայի գավաթի եզրափակչին մեծ հարցականի տակ է։