«Չելսին» որոշել է, որ նոր պայմանագիր չի առաջարկի իր 39-ամյա պաշտպան Տիագո Սիլվային։ Չնայած իր տարիքին՝ Սիլվան շարունակում է մնալ Չելսիի առանցքային խաղացողը: Պրեմիեր Լիգայի ընթացիկ մրցաշրջանում «կապույտների» 23 հանդիպումներից 21-ում Տիագոն եղել է մեկնարկային կազմում:
Այնուամենայնիվ, The Guardian-ը կարող է հաստատել, որ «Չելսին» մտադիր չէ երկարաձգել Սիլվայի հետ պայմանագիրը, որն ավարտվում է մրցաշրջանի վերջում։ Միևնույն ժամանակ, ակումբի համար կարևոր է իր բրազիլացի վետերանից, իր սերնդի լավագույն պաշտպաններից մեկից, բաժանվել լավ հարաբերություններով:
«Չելսիի» ղեկավարներն ակնկալում են, որ գլխավոր մարզիչ Մաուրիսիո Պոչետինոն մինչև մրցաշրջանի մնացած մասը աստիճանաբար Սիլվային դուրս կբերի մեկնարկային կազմից:
Ավելի երիտասարդ, ավելի արագ կենտրոնական պաշտպանների կոմբինացիայի օգտագործմումն իր արդյունավետությունը ցույց տվեց «Ասթոն Վիլլայի» դեմ Անգլիայի գավաթի վերջին խաղում (3:1), երբ 22-ամյա Բուենդիա Բադյաշիլը և 25-ամյա Ակսել Դիսասին ամբողջությամբ չեզոքացրին Օլի Ուոթկինսին: Ընդ որում, նախորդ երկու հանդիպումներում, երբ խաղում էր Սիլվան, «կապույտները» ութ գնդակ բաց թողեցին։
Սիլվան դեռ լավն է, երբ «Չելսին» ստիպված է լինում խորը պաշտպանվել, բայց Տիագոն հուսահատորեն զուրկ է տեմպից, երբ հակառակորդները սկսում են արագ հակագրոհներ: