Պրեմիեր Լիգայի 22-րդ տուրի ամենագոլառատ խաղը տեղի ունեցավ «Մադեյսկի» մարզադաշտում: Մրցաշարային աղյուսակի 7-րդ հորիզոնականը զբաղեցնող «Վեստ Բրոմվիչը» հյուրընկալվելիս անակնկալ պարտություն կրեց նախավերջին տեղում գտնվող «Ռեդինգից»: Սթիվ Քլարկի սաները մինչև 82-րդ րոպեն ունենալով 2 գնդակի առավելություն ոչ միայն չկարողացան հաղթանակ տոնել, այլ նաև պարտություն կրեցին: «Ռեդինգը» 82-րդ րոպեին կրճատեց հաշվի տարբերությունը, իսկ խաղավարտին ևս երկու գնդակ ուղարկեց Բեն Ֆոսթերի դարպասը: «Ռեդինգը» հաղթեց 3:2 հաշվով և վաստակած 19 միավորով կշարունակի մնա նախավերջին հորիզոնականում:
Գոլեր. Լուկակու՝ 19ր, 69ր, Կեբե՝ 82ր, լե Ֆոնդրե՝ 88ր (11մ), Պոգրեբնյակ՝ 90ր