Պրեմիեր Լիգան հայտարարել է, թե ովքեր են դատելու հաջորդ տուրը: Հանգստյան օրերի երկու կենտրոնական հանդիպումները դատելու են Մարտին Ատկինսոնն ու Քրիս Ֆոյը:
Երկրորդ շաբաթն անընդմեջ կիրակի օրը կկայանան երկու կարևորագույն հանդիպում: «Արսենալը» մեկնելու է «Սթեմֆորդ Բրիջ»: Այս խաղի մրցավարն է Մարտին Ատկինսոնը: Մյուս խաղում նպատակասլաց «Տոտտենհեմը» տանն ընդունելու է առաջատար «Մանչեսթեր Յունայթեդին»: Այս անգամ Քրիս Ֆոյի մրցավարական բրիգադն է դատելու հանդիպումը:
Ավելացնենք, որ Մայք Դինը, որը «Արսենալ»-«Մանչեսթեր Սիթի» խաղի մրցավարն էր անցած կիրակի, այս անգամ դատելու է «Սուոնսիի» և «Ստոկի» միջև հանդիպումը: Իսկ Հովարդ Վեբը մեկնելու է «Վեստ Հեմի» և «Քուինս Պարկ Ռեյնջերսի» միջև կայանալիք դերբիին: