Carlsberg ընկերությունը 3-ամյա հովանավորչական պայմանագիր է կնքել Պրեմիեր Լիգայի հետ և դարձել անգլիական բարձրագույն առաջնության պաշտոնական գարեջուրը:
Գործարքի ֆինանսական մանրամասները գաղտնի են պահվում: Ոչ վաղ անցյալում գարեջուր արտադրող դանիական այս ընկերությունը հովանավորում էր «Լիվերպուլին»:
Պրեմիեր Լիգան վերցնում է պատասխանատվություն` հայտնի դարձնելու Carlsberg բրենդը: Համագործակցությունն սկսվելու է 2013/14 մրցաշրջանից:
-Մենք ուրախ ենք, որ այս ընկերությունը հայտնել է ցանկություն` համագործակցելու մեզ հետ և դառնալու մեր պաշտոնական հովանավորը գարեջուր արտադրող ընկերությունների մեջ,- հայտնել է Պրեմիեր Լիգայի գործադիր տնօրեն Ռիչարդ Սկադամորը: