«Մանչեսթեր Սիթիի» հարձակվող Կարլոս Տևեսը 6 ամսով զրկվել է վարորդական իրավունքից:
Անգլիական ոստիկանությունը երկու անգամ պաշտոնական նամակ է ուղարկել ֆուտբոլիստին` պահանջելով մեկնաբանել, թե ինչու է գերազանցում սահմանված արագությունը: Սակայն Տևեսը պարզապես չի պատասխանել դրանց:
Ինչպես հայտնում է BBC-ն, Տևեսը, որը դեռ չի էլ հասցրել ստանալ տեղական վարորդական վկայական, հերքում է, որ ինքն է եղել մեքենայի ղեկին:
Արդյունքում գործն ուղարկվել է դատարան, իսկ որոշումը կայացվել առանց արգենտինացու: Բացի վարորդական իրավունքից զրկելուց Կարլոսը ստիպված է լինելու վճարել 1540 ֆունտ տուգանք: