«Չելսիի» կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդը սկսել է բանակցությունները «Լոս Անջելես Գալաքսի» ակումբի հետ հնարավոր տրանսֆերի համար: Այս մասին հայտնում է Goal.com կայքը:
Ըստ այդ կայքի` Լեմպարդը նախընտրում է տեղափոխվել Ամերիկայի Միացյալ Նահանգներ, քան թե անգլիական այլ ակումբ: Ավելի վաղ հայտնում էին, որ կիսապաշտպանի ծառայություններով հետաքրքրված են «Էվերթոնն» ու «Մանչեսթեր Յունայթեդը»:
Լեմպարդի գործակալի խոսքերով ֆուտբոլիստը 2013 թվականի ամռանը հաստատ լքելու է լոնդոնյան ակումբը` որպես ազատ գործակալ: