Անգլիայի գավաթի 3-րդ փուլի երկրորդ խաղում «Արսենալը» հյուրընկալեց «Սուոնսի Սիթիին»:
«Էմիրեյսթսում» հավասար պայքար ընթացավ: «Զինագործներին» միայն վերջին րոպեներին հաջողվեց հաղթանակի հասնել: Խաղի միակ գոլը 86-րդ րոպեին իր հաշվին գրանցեց Ջեկ Ուիլշերը:
Այս հաղթանակի շնորհիվ «Արսենալը» հաղթահարեց «Սուոնսիի» արգելքը և անցավ Անգլիայի գավաթի հաջորդ փուլ:
Գոլ. Ուիլշեր՝ 86