Ինչպես տեղեկացնում է The Sun պարբերականը, «Չելսին» ոչ մի կերպ չի կարողանում վաճառել Ֆլորան Մալուդային: Ոչ մի ակումբ առաջարկ չի արել ֆրանսիացի ֆուտբոլիստին գնելու համար:
Ֆլորան Մալուդան արդեն երկար ժամանակ է, ինչ չի խաղում «Չելսիի» կազմում: Ժամանակին Ռոբերտո դի Մատեոն, իսկ հիմա Ռաֆայել Բենիտեսը չեն վստահում նրան:
Մալուդայի պայմանագիրը «ազնվականների» հետ լրանում է այս ամառ և ակումբը ցանկանում է հունվարին վաճառել նրան և գումար աշխատել այդ միջոցով: Այնուամենայնիվ, դեռ ոչ մի ակումբ առաջարկ չի արել: Զարմանալի չի լինի, եթե Ֆլորանը մնա ակումբում մինչև այս մրցաշրջանի ավարտը:
-Այս իրավիճակը ավելի ու ավելի անհարմար է դառնում: Մալուդան ցանկանում է հեռանալ, ակումբը ցանկանում է վաճառել: Սակայն նրա նկատմամբ հետաքրքրությունը մարել է, քանի որ ընթացիկ մրցաշրջանում նա ոչ մի հանդիպում չի անցկացրել «Չելսիի» կազմում,- հայտնել է «Չելսիին» մոտ կանգնած աղբյուրը: