«Մանչեսթեր Սիթիի» կիսապաշտպան Ջեք Ռոդվելը խոստովանել է, որ արմատապես փոխել է կենսակերպը կարիերան վերակենդանացնելու հույսով:
Ջեքը «Սիթի» է տեղափոխվել անցած ամառ «Էվերթոնից», սակայն այս ընթացքում ընդամենը 6 հանդիպում է անցկացրել: Պատճառը անգլիացու առողջական խնդիրներն են:
Անգլիայի ազգային հավաքականի 21-ամյա ֆուտբոլիստը խոստովանել է, որ տեղափոխվել է նոր բնակարան, փոխել մեքենան, փոխել դեղերը այն հույսով, որ այսկերպ անհաջողություններին վերջ կտրվի:
-Փոխել եմ մեքենաս: Ես ունեի սպորտային մեքենա, իսկ հիմա ունեմ Jeep, որն ավելի հարմար է ինձ համար:
Բացի դրանից այժմ շատ մոտ եմ ապրում մարզաբազային և ստիպված չեմ լինում ժամանակ վատնել ճանապարհի վրա: Ավելի խիստ եմ ինքս իմ նկատմամբ:
Ես նաև զբաղվում եմ յոգայով: Շատերն են ասում, որ ժամանակին Ռայան Գիգգսն էլ է խնդիրներ ունեցել ծնկատակի ջիլի հետ: Այդ ժամանակ նա սկսել է զբաղվել յոգայով: Ես էլ հետևեցի Գիգգսի օրինակին: Ես ընդամենը փորձում եմ ամեն ինչ ճիշտ անել,- հայտնել է Ռոդվելը: Manchester Evening News