Շոտլանդիայի ազգային հավաքականի 29-ամյա կիսապաշտպան Շոն Մելոնին նոր պայմանագիր է ստորագրել «Ուիգանի» հետ: Նոր պայմանագրով ֆուտբոլիստը «Ուիգանում» կմնա ևս 2.5 տարի:
2011թ-ի օգոստոսին Մելոնին 1 մլն ֆունտով «Ուիգան» տեղափոխվեց «Սելթիկից»: Այդ պահից Մելոնին մասնակցել է 36 խաղի և դարձել 5 գոլի հեղինակ:
-Շոնը տեխնիկապես լավ է պատրաստված: Նա «Բրիտանիայի» լավագույն ֆուտբոլիստներից է: Բայց տաղանդից առավել մենք նրա մեջ գնահատում ենք աշխատասիրությունը,- ակումբի պաշտոնական կայքին տված հարցազրույցում ասել է «Ուիգանի» գլխավոր մարզիչ Ռոբերտո Մարտինեսը: