«Լիվերպուլը» Մուբարակ Բուսուֆային ձեռք բերելու համար առաջարկ է արել Մախաչկալայի «Անժիին»: «Կարմիրները» ցանկանում են ուժեղացնել թիմի կիսապաշտպանությունը:
28-ամյա ունիվերսալ ֆուտբոլիստը կարող է խաղալ ինչպես եզրերում, այնպես էլ դաշտի կենտրոնում:
Գուս Հիդինգի թիմի առաջատարին «Լիվերպուլը» գնահատել է 10 մլն եվրո:
Բուսուֆան «Անժի» է տեղափոխվել 2011թ-ին «Անդերլեխտից», մասնակցել է 56 խաղի և դարձել 10 գոլի հեղինակ: