«Մանչեսթեր Յունայթեդի» վետերան Ռայան Գիգգսը պաշտպանել է իր թիմակից Ուեյն Ռունիին, ով շաբաթ օրը «Վեստ Հեմի» հետ կայացած խաղում չիրացրեց 11 մետրանոցը:
Հենց Ռունիի խփած գոլը հաղթանակ բերեց «մանկունյանցիներին» և դուրս բերեց Անգլիայի գավաթի 4-րդ փուլ, որտեղ հունվարի 26-ին մրցելու են «Ֆուլհեմի» հետ: Բայց նաև այդ խաղում Ռունին չկարողացավ իրացնել 11 մետրանոցը: Սա ֆուտբոլիստի երկրորդ ձախողված 11 մետրանոցն է ընթացիկ մրցաշրջանում և 10-րդը՝ «Յունայթեդում» հանդես գալու տարիներին:
Կա ևս մեկ հետաքրքրիր վիճակագրություն: «Կարմիր սատանաներն» այս մրցաշրջանում ավելի շատ չեն իրացրել 11 մետրանոց, քան իրացրել են՝ 5-ը 4-ի դիմաց: Այնուամենայնիվ, փորձառու Գիգգսը այս ամենին ուշադրություն չի դարձնում:
-Ֆուտբոլիստները հաճախ են նման իրավիճակում հայտնվում: Հիշում եմ՝ Վան Նիստելրոյը 3 անգամ անընդմեջ ձախողեց: Ոչ բոլորն են այդ մասին հիշում, իսկ ես մտապահել եմ: Իր 4-րդ 11 մետրանոցն իրացնելուց հետո նա այլևս երբեք չձախողեց:
Ռունին մեր 11 մետրանոց իրացնողն է: Նա հիասթախված է, քանի որ ռմբարկու է և ցանկանում է շատ գնդակներ խփել: Բայց ես համոզված եմ՝ նա նորից հնարավորություն կստանա և այս անգամ արդեն չի ձախողի,- հայտնել է Գիգգսը: The Guardian