Պրեմիեր Լիգայի 23-րդ տուրի ամենասկզբունքային խաղը տեղի կունենա «Սթեմֆորդ Բրիջում», ուր տեղի «Չելսին» լոնդոնյան դերբիում կընդունի «Արսենալին»:
«Ազնվականների» և «զինագործների» հակամարտությունը միշտ էլ աչքի է ընկել դիտարժանությամբ և անզիջում պայքարով: Հաղթանակը անհրաժեշտ է երկու թիմերին էլ: Մրցաշարային աղյուսակում նրանց 8 միավոր է բաժանում: «Չելսին» այս խաղին է մոտեցել «Սաութհեմպտոնի» հետ տնային ոչ-ոքիից հետո:
«Արսենալն» այժմ պայքարում է լավագույն քառյակում տեղ գտնելու համար: Արսեն Վենգերի սաները ընթացիկ մրցաշրջանում աչքի են ընկնում անկայուն խաղով:
Ակումբների հակամարտությունը սկսվել է հեռավոր 1907թ-ից: Այս թիմերը առաջին անգամ հանդիպել են 1907թ-ի հոկտեմբերի 9-ին՝ առաջին դիվիզիոնում: Այդ խաղն ավարտվել է «Չելսիի» 2:1 հաշվով հաղթանակով:
Ընդհանուր առմամբ ակումբները հանդիպել են 178 անգամ: 71 անգամ հաջողության է հասել «Արսենալը», 55 խաղում գրանցվել է ոչ-ոքի, իսկ 52 խաղում ուժեղ են գտնվել «կապույտները»:
Ըթացիկ մրցաշրջանում թիմերի առաջին հանդիպումը ավարտվեց «Չելսիի» 1:2 հաշվով հաղթանակով:
Խաղը տեղի կունենա վաղը, Երևանի ժամանակով 17:30-ին:
Գլխավոր մրցավար՝ Մարտին Ատկինսոնը:
Մեր կանխատեսումը՝ 3:1