Լոնդոնի «Արսենալը» դիտարկում է «Միլանի» երիտասարդ հարձակվող Ստեֆան Էլ Շարավիին ձեռք բերելու տարբերակը: Այս մասին հաղորդում է Daily Mail-ը:
Իտալիայի ազգային հավաքականի ֆուտբոլիստը «Միլան» է տեղափոխվել 2011թ-ի ամռանը: Կարճ ժամանակում նա կարողացավ իր փայլուն խաղով հայտնվել եվրոպական գրանտ ակումբների ուշադրության կենտրոնում:
20-ամյա իտալացու տրանֆերային արժեքը գնահատվում է 18 մլն եվրո, սակայն ինչպես հայտնի է, «ռոսոներները» չեն պատրաստվում բաժանվել իրենց տաղանդավոր ֆուտբոլիստից:
Էլ Շարավին «Միլանում» մասնակցել է 40 խաղի և դարձել 16 գոլի հեղինակ: