«Շալկե-04»-ի տնօրեն Հորստ Հելդտը հաստատել է, որ ակումբը մերժել է «Տոտտենհեմի» առաջարկը կիսապաշտպան Լուիս Հոլտբիին ձեռք բերելու մասին: Այս մասին հայտնում է Sky Sports-ը:
Ինչպես հայտնի է, լոնդոնյան ակումբն արդեն համաձայնության է եկել Հոլտբիի հետ, որ նա այս ամառ տեղափոխվում է «Տոտտենհեմ»՝ ազատ գործակալ: Սակայն Սանդրոյի լուրջ վնասվածքը ստիպում է անգլիական ակումբին ավելի վաղ ձեռք բերել Լուիսին:
Այժմ հայտնի է դարձել, որ «Տոտտենհեմը» պաշտոնական առաջարկ է արել գերմանական ակումբին Հոլտբիի տրանսֆերի համար: «Շալկե-04»-ի ղեկավարությունը մերժել է առաջարկը, սակայն պատրաստ է շարունակել բանակցությունները, եթե առաջարկվող գումարն ավելանա:
-«Տոտտենհեմն» արել է առաջարկ, որը մեզ համար ընդունելի չէ: Այնպես որ մենք մերժեցինք այն: Տրանսֆերային պատուհանը դեռ բաց է, իսկ Լուիսի արժեքը չի իջնի,- հայտնել է Հելդտը: