«Չելսիի» գլխավոր մարզիչ Ռաֆայել Բենիտեսը հաստատել է, որ երկուշաբթի օրը կավարտվեն ձախ պաշտպան Էշլի Քոուլի նոր պայմանագրի բոլոր ձևականությունները, և ակումբը պաշտոնապես կհայտնի այդ մասին:
Շաբաթ օրը մամուլում հայտնվեց տեղեկատվություն այն մասին, որ 32-ամյա պաշտպանը, որի ծառայություններով հետաքրքրված են «ՊՍԺ»-ն և «Ռեալ Մադրիդը», համաձայնվել է մնալ «Չելսիում» ևս մեկ մրցաշրջան:
Քոուլը «Չելսի» է տեղափոխվել 2006 թվականին «Արսենալից» և այդ ժամանակվանից ի վեր ակումբի հետ մեկական անգամ հաղթել է Պրեմիեր Լիգան, Չեմպիոնների Լիգան, Լիգայի գավաթը և 4 անգամ էլ՝ Անգլիայի գավաթը:
«Արսենալի» նկատմամբ տարած հաղթանակից հետո (2:1) Բենիտեսը հայտնել է, որ Էշլին մնալու է թիմում:
-Ես շատ գոհ եմ: Մնում է միայն թղթային հարցերը, իսկ Էշլին արդեն սկզբունքային համաձայնությունը տվել է,- ասել է նա:
Ավելացնենք, որ կիսապաշտպան Ֆրենկ Լեմպարդին «Չելսին» չի պատրաստվում նոր պայմանագիր առաջարկել: Sky Sports