«Վեստ Բրոմվիչի» գլխավոր մարզիչ Սթիվ Քլարկը հայտնել է, որ թիմի հարձակվող Պիտեր Օդեմվինգիեն, չնայած «ՔՊՌ»-ի հետաքրքրության, կմնա ակումբում:
Նիգերիացին, ում գոլը «Վեստ Բրոմվիչին» օգնեց վերջին տուրում խուսափել պարտությունից, հայտնել է, որ ցանկություն չունի փոխել ակումբը:
-Հունվարին ոչ մի ֆուտբոլիստ չի լքի ակումբը: Ես խոսել եմ Պիտերի հետ և նա մտադիր չէ հեռանալ,- ասել է Քլարկը:
Հիշեցնենք, որ ֆուտբոլիստի ծառայություններով լրջորեն հետաքրքրված է «Քուինս Պարկ Ռեյնջերսը»: ESPN